23/01/2009 13:24
Հայաստանը դիմել է Ռուսաստանին վարկ ստանալու համար
Հայաստանը դիմել է Ռուսաստանին կայուն վարկ ստանալու համար, որպեսզի թեթևացնի երկրում առկա գլոբալ ճգնաժամի հետևանքները: Ինչպես փոխանցում Ռիա Նովոստին-ն (rian.ru), այդ մասին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ», - ասել է Կուդրինը:
Գումարի չափի և պայմանների մասին տվյալներ չեն հաղորդել: Ա. Կուդրինը ասել է, որ այդ մասին տեղեկություններ կհաղորդվեն միայն բանակցություններն ավարտելուց հետո: