24/01/2009 11:32
Արոնյանը ոչ ոքի է խաղացել Իվանչուկի հետ
Հոլանդիայի Վեյկ- ան -Զե քաղաքում մեկնարկած «Corus chess 2009» շախմատի գերառաջնության վեցերորդ հանդիպմանը Հայաստանցի գրոսմայստեր, Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վասիլի Իվանչուկի հետ:
Նշենք, որ այս պահին Արոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և դեռ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է:
Բացի Արոնյանից, երեքուկեսական միավոր ունեն նաև Թեմուր Ռաջաբովը, Յան Սմեթսը, Պերես Դոմինգեսը և Սերգեյ Մովսիսյանը:
Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Սերգեյ Կարջակինը:
Այսօր կայանալիք հանդիպմանը Արոնյանը ուժերը կչափի Սերգեյ Կարժակինի հետ: