24/01/2009 11:41
Տիգրան Քոթանջյանը ունի 7.5 միավոր
Հայաստանի շախմատի 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 11-րդ տուրում կայացած հանդիպումներից հետո Տիգրան Քոթանջյանը`7.5 միավորով շարունակում է մնալ մրցաշարի առաջատարը:
11-րդ տուրում ոչ ոքի են խաղացել Արթուր Չիբուխչյան -Զավեն Անդրիասյան, Ավետիք Գրիգորյան-Տիգրան Նալբանդյան, Տիգրան Լ. Պետրոսյան -Տիգրան Քոթանջյան զույգերը:
Մրցակցի նկատմամբ առավելության են հասել Լևոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Միանասյանը և Արման Փաշիկյանը: Այսօր կկայանա 12-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի կանանց շախմատի 64-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Լիլիթ Գալոյանը:
5.5-ական միավոր ունեն Աննա Հայրապետյանը և Սիրանուշ Անդրիասյանը: