26/01/2009 12:52
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Մովսիսյանը
Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող «Corus Chess 2009» շախմատային գերմրցաշարի նախօրեին ավարտված 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սլովակիայի ներկայացուցիչ, հայազգի Սերգեյ Մովսիսյանը:
Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը ևս երեք գրոսմայստերների հետ կիսում է 2-րդ տեղը:
Նշենք, որ հունվարի 25-ին ավարտված 8-րդ տուրում, Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Յան Սմիթսի հետ, իսկ Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել Լուկ Վան Վելիի հետ:
Խաղացված 7 պարտիաներից հաղթանակ է գրանցվել միայն Վանգ-Մորոզեւիչ եւ Իվանչուկ-Կարյակին պարտիաներում: Երկու դեպքում ել հաղթանակ են տոնել սպիտակ խաղաքարերով հանդես եկած շախմատիստները: Մնացած՝ Ռաջաբով-Դոմինգես, Ստելվագեն-Ադամս, Կարլսեն-Կամսկի, պարտիաներում գրանցվել է ոչ ոքի:
4.5-ական միավորներով 2-6-րդ տեղերը բաժանում են Լեւոն Արոնյանը, Կարյակինը, Դոմինգեսն ու Ռաջաբովը: 4-ական միավորներ ունեն Կարլսենը, վան Վելին, Կամսկին, Ադամսը և Սմիթսը: Ստելվագենը, Իվանչուկն ու Վանգը հավաքել են 3.5-ական միավոր: Աղյուսակը միանձնյա եզրափակում է Մորոզեւիչը, ով հավաքել է ընդամենը 2.5 միավոր:
Հաջորդ՝ 9-րդ տուրում, Մովսիսյանը կմրցի Կարյակինի, իսկ Արոնյանը՝ Դոմինգեսի հետ:
Շախմատիստները մրցաշարային պայքարը կշարունակեն վաղը: