26/01/2009 11:56
Գազի մատակարարումը վերականգնվել է
Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան և Հարավային Օսեթիա բնական գազի մատակարարումը կիրակի վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է GZT.ru –ն:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին գազային կայանում վթար էր տեղի ունեցել, ինչի պատճառով մի քանի ժամ դադարեցվել էր Հայաստան և Հարավային Օսեթիա գազամատակարարումը:
Կազբեկի շրջանի Գվելեթի գազային կայանում շինարարական-վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: