26/01/2009 11:34
Երևանում է Համաշխարհային բանկի պատվիրակությունը
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Շիգեո Կաթսուն, նորանշանակ տարածաշրջանային /Հարավային Կովկաս/ տնօրեն Ասադ Ալամը, և արդեն իսկ տարածաշրջանային նախկին տնօրեն Դոնա Դաուսեթ-Քոյրոլոն կիրակի երեկոյան ժամանել են Երևան:
Այսօր և վաղը Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային Ժողովի խոսնակի, դոնոր համայնքի, ինչպես նաև մասնավոր և ոչ-կառավարական հատվածների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀԲ հայաստանյան մասնաճյուղի մամուլի ծառայությունից:
Հանդիպումների և բանակցությունների ընթացքում կճշգրտվի Համաշխարհային բանկի Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակներով հետագա չորս տարիներին իրականացվելիք ծրագրերը և տրամադրվելիք միջոցները:
Հունվարի 28-ին Համշխարհային բանկի պատվիրակությունը այցելելու է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրով իրականացվող համայնքային նշանակություն ունեցող ծրագրեր Լոռու մարզում և այնուհետև կմեկնեն Վրաստան: