27/01/2009 12:54
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճիռը, որով Սմբատ Ժիրայրի Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՚) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով և տուգանքի` 300 հազար ՀՀ դրամի չափով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Վճռաբեկ դատարանից և հիշեցնում, որ վերաքննիչ բողոքը բերվել էր Ս.Այվազյանի շահերի պաշտպաններ` Լ.Սահակյանի և Եր.Վարոսյանի կողմից: