28/01/2009 12:03
Լևոն Արոնյանի մրցակիցը եղել է Գատա Կամսկին
Երեկ հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում կայացել է մրցաշարի 9-րդ տուրը, որտեղ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանի մրցակիցը եղել է ԱՄՆ-ը ներկայացնող Գատա Կամսկին: 74-րդ քայլում Արոնյանը հաղթանակ է տոնել:
Այս հաղթանակը հայ գրոսմայստերին հնարավորություն է տվել միավոր գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանն ունի 5, 5 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև Ուկրաինան ներկայացնող Սերգեյ Կարյկինը և Կուբան ներկայացնող Լենիեր Դոմինգեսը:
Նշենք նաև, որ մյուս զույգերի մոտ գրանցվել են հետևյալ արդյունքները Վան Վելի -Իվանչուկ (0,5-0,5), Կարյակին-Սերգեյ Մովսիսյան (1-0), Ադամս-Կարլսեն (0,5-0,5), Դոմինգես-Ստելվագեն (1-0), Մորոզևիչ-Վան Յու (0,5-0,5):