29/01/2009 11:20
Լևոն Արոնյանը հաղթանակ արձանագրեց
Հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում նախօրեին կայացել է «Corus Chess» շախմատային գերմրցաշարի 10-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը արձանագրել է իր հերթական հաղթանակը:
10-րդ տուրում Արոնյանը հաղթել է բրիտանացի Մայքլ Ադամսին` 45-րդ քայլում վերջինիս պարտության մատնելով: Արոնյանը խաղացել է սպիտակներով:
Մինչ այս տուրը մրցաշարային աղյուսակը Լևոն Արոնյանի հետ գլխավորում էին Սերգեյ Կարյակինը և Լենյեր Դոմինգեսը:
10-րդ տուրոմ Լևոն Արոնյանը` հավաքելով 6,5 միավոր, արդեն միանձնյա է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ 6 միավոր ունի Սերգեյ Կարյակինը, որն այս տորում ոչ ոքի է խաղացել Լյուկ Վան Վելիի հետ, իսկ Դոմինգեսը պարտվել է Կառսլենին: