29/01/2009 11:59
Պուտինը Դավոսում
2009 թ.-ի հունվարի 28-ին շվեյցարական Դավոս քաղաքում բացվեց Միջազգային տնտեսական համաժողովը, որի կազմը խիստ ներկայացուցչական է:
Այս տարի այն գումարվում է միջազգային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում, որն էլ, թերևս, լինելու է համաժողովի քննարկումների հիմնական թեման:
Հիշեցնենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի պատմությունը սկիզբ է առնում 1971թ-ին, երբ Ժնևում եվրոպական առաջատար կազմակերպությունների 450 ղեկավարներ հավաքվեցին տնտեսական համաժողովի: 1971-1986 թթ-ին համաժողովը կոչվում էր «Եվրոպական մենեջմենտի ֆորում»:
Այսօր` տարիներ անց, միջազգային տնտեսական զարգացման հիմնական ուղեգծերը պայմանավորում են Դավոսում արված հարցադրումներով և քննարկումներով:
Նշենք, որ ներկայիս միջազգային տնտեսական իրավիճակի լրջությամբ է պայմանավորված այն, որ համաժողվի աշխատանքներին մասնակցում են մոտ 2 500 քաղաքական գործիչներ, միջազգային բիզնես և ֆինանսական էլիտայի ներկայացուցիչներ, պետությունների և կառավարությունների, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ:
Համաժողովի ժամանակ կենտրոնական տեղ է զբաղեցնում առկա տնտեսական ճգնաժանի հաղթահարման ուղիներ փնտրելու հիմնախնդիրը, ինչպես նաև նրա հնարավոր կրկնությունը բացառելու մեխանիզմների մշակումը:
Ներկայիս համաժողովը նախորդներից տարբերվում է նաև նրանով, որ այն բացեց ՌԴ-ի վարչապես Վ.Պուտինը, որի ելույթն արտացոլում էր ներկայիս ճգնաժամի ձևավորման պատճառների և դրանց հաղթահարման եղանակների ռուսական տեսլականը:
ՌԴ-ի վարչապետն իր ելույթում, մասնավորապես, մի քանի շեշտադրրումներ կատարեց` նշելով, որ «միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը արձանագրեց առկա ֆինանսատնտեսական համակարգի անկարողունակությունը»: Ըստ նրա, «այսօր միջազգային տնտեսության իրական սեկտորի պահպանման համար, անհրաժեշտ է զրոյացնել ոչ շահեկան ակտիվները և առկա պարտքերը, որոնք ավելի շատ խոչընդոտում են տնտեսութան վերականգնման միտումների իրականացմանը, քան` նպաստում դրանց»:
Որպես ճգնաժամի հաղթահարման մեխանիզմ` Պուտինը առաջարկեց «հրաժարումը պրոտեկցիոնիզմից և պետության մասնակցության նվազեցումը տնտեսության մեջ»: