29/01/2009 13:08
Վստահությունը և համագործակցությունը` դեղամիջոց ճգնաժամից
«Ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու գլխավոր գրավականը` աշխարհի բոլոր երկրների միջև վստահության և արդյունավետ համագործակցության կայացումն է»:
Այս միտքն է արտահայտել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման արարողության իր ելույթում:
«Չպետք է ընկճվենք: Ճգնաժամի դեմ պայքարել է պետք` ըդհանուր դարձնելով մեր մտավոր, հոգևոր և նյութական ռեսուրսները: Ջանքերի նման կոնսոլիդացումն անիմաստ է առանց փոխադարձ վստահության: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, պետությունների միջև վստահությանը», - ասել է ՌԴ վարչապետը:
Ըստ Վ.Պուտինի, պետությունները պետք է խուսափեն «մեկուսացումից և տնտեսական եսամոլությունից»:
Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար, ըստ ՌԴ վարչապետի, անհևաժեշտ է «ձերբազատվել անհույս պարտքերից և բիզնեսի «վատ» ակտիվներից», ազատվել վիրտուալ փողերից և կասկածալի վարկանիշներից, խթանել մի շարք «ուժեղ տարածաշրջանային տարադրամների» կայացումը և ստեղծել բազմաբևեռ տնտեսական համակարգ` հիմնված խոշոր կենտրոնների համագործակցության վրա:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառների մասին խոսելիս` Պուտինը նշեց, որ մտադիր չէ քննադատությունների մեջ խորասուզվել` «ԱՄՆ-ում տեղի ունեցածի վերաբերյալ»: