30/01/2009 15:01
Հաջորդ դատական նիստը` փետրվարի 12-ին
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «7-ի գործով» դատական նիստը`ամբաստանյալների ոտքի չկանգնելու պատճառով կրկին անգամ հետաձգվել է:
Դատական նիստին ներկա չի եղել 7 մեղադրյալներից Հակոբ Հակոբյանը` առողջական վիճակի պատճառով:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը`ոտքի չկանգնելու քայլը գնահատելով որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, դատը հետաձգել մինչև փետրվարի 12-ը:
Դատական նիստից հետո, Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը լրագրողներին ասել է, որ իր պաշտպանյալին պետք է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ նրա առողջական վիճակը լավ չէ: