30/01/2009 14:29
Ստորագրվել է «Վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման» պայմանագիր
Հունվարի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության, KfW գերմանական բանկի և «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է «Վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման» պայմանագիր, որի համաձայն, Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով հատկացվում է մինչև 14,6 միլիոն եվրո:
Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրով նախատեսվում է լիովին վերականգնել Գյումրի-2 ենթակայանը` այն հագեցնելով ժամանակակից հուսալի սարքավորումներով: Ըստ աղբյուրի, դա հնարավորություն կտա բարձրացնել Գյումրի քաղաքի և հարակից համայնքների էներգամատակարարման հուսալիությունը` զուգահեռաբար նախադրյալներ ստեղծելով տարածաշրջանային համագործակցության համար: