03/02/2009 12:16
Իրավունքի պաշտպանության նոր կոմիտե է ձևավորվել
Հունվարին ստեղծված «Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» այսօր հադես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.
«Փաստելով այն իրողությունը, որ Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար, Մարտական խաչի ասպետ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին հանիրավի չի տրամադրվում Հայաստանի հանրապետության քաղաքացիություն, ուստի Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները հետապնդելու, ժողովրդի կողմից վերջինիս քաղաքացիություն շնորհածը իրավականորեն ամրագրելու համար, 2009 թվականի հունվար ամսին Ժիրայր Սեֆիլյանի զինակիցների և համախոհների կողմից ստեղծվեց: Կոմիտեն նպատակ է հետապնդում պաշտպանելու բոլոր այն հայորդիների իրավունքները, որոնք վաստակել են որպես հայ, որպես հայրենիքին ծառայություններ մատուցած անձիք ունենալ ՀՀ քաղաքացիությունը փաստող անձնագիր: Մեր գործունեությունը ծավալվելու է ՀՀ օրենսդրական դաշտում, միաժամանակ նաև միջազգային իրավունքի շրջանակներում»: