03/02/2009 10:59
Նյու-Յորքի քաղաքապետին կծել է կուղբը
Նախօրեին Սթեյտեն-Այլենդի կենդանաբանական այգում կուղբը կծել է Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին: Լենտա.ռու-ն (lenta.ru) հաղորդում է, որ Չարլզ Հոգ (Charles G. Hogg) մականունով կուղբը մինչև արյուն կծել է քաղաքապետին, երբ վերջինս նրան վերցրել է իր ձեռքերի վրա` Կուղբի օրվա ավանդական տոնակատարության ժամանակ:
Նշենք, որ ԱՄՆ-ում ու Կանադայում յուրաքանչյուր տարի փետրվարի 2-ին նշվում է Կուղբի օրը: Ընդունված է, որ այսօր հետևում են կուղբին, որը դուրս է գալիս իր որջից, և նրա վարքից դատում են գարնան մոտալուտ գալստյան մասին: Եթե օրը մռայլ է, կուղբը չի տեսնում իր ստվերը և հանգիստ լքում է որջը` մտածելով, որ ձմեռը շուտով կվերջանա, նշանակում է`գարունն այդ տարի շուտ կգա: Իսկ եթե օրն արևային է, կուղբը տեսնում է իր շողքը և կրկին թաքնվում որջում, նշանակում է, որ ևս 6 շաբաթ ձմեռ կլինի:
Աղբյուրի փախանցմամբ, Բլումբերգը` չնայած ստացած վնասվածքին, շարունակեց արարողությունը` ձեռքը «վիրակապելով» իր թաշկինավով:
Կենդանաբանական այգու աշխատողները հավաստիացնում են, որ քաղաքապետը կատաղությամբ հիվանդանալու ռիսկի չի ենթարկվել, քանի որ կուղբն ապրում էր անազատության մեջ և չէր շփվում այլ կենդանիների հետ: