04/02/2009 12:09
«Տարածքներում պետք է ավելի շատ հատկացումներ արվեն, քան Երևանում»
ՀՀ Տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը ՀՀ Կառավարությանը ներկայացրեց 2008 թ.-ին կատարված աշխատանքների հաշվետվությունը և այս տարվա անելիքների հիմնական ուղղությունները:
2009 թ.-ի անելիքները ճիշտ կազմակերպելու նպատակով, նախարարությունը իրականացրել է լայնածավալ վերլուծություններ` մյուս նախարարությունների հետ համատեղ ուսումնասիրելով մարզերին բնորոշ ցուցանիշները, համայնքներում տիրող իրավիճակը: Այս վերլուծությունները, փոխնախարարի խոսքերի համաձայն, օգնելու են նաև կազմակերպել պետական միջոցները` այդ համայնքներն ուղղորդելու գործընթացում:
Վ. Տերտերյանը նշեց, որ` վերոնշյալ ծրագրերի իրականացման արդյունքում արդյունքում, հնարավորություն է ստեղծվում այս տարի մշակել և 2010 թ-ից ապահովել պետբյուջեի ձևավորման այնպիսի սկզբունքների կիրառում, որոնք կբերեն մարզերի համաչափ զարգացմանը:
ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանը հանձնարարեց վերանայել ժամկետային ծախսային ծրագիրը և այն ցուցանիշները, որոնք նախատեսված են կատարել առաջիկա տարիներին:
«Մենք սկսելու ենք 2010 թ.-ի պետբյուջեն կազմելու գործընթացը: Անհրաժեշտ այդ համամասնությունները պետք է տարվեն այսօրվանից` ինչպիսի վերաբաշխումներ պիտի անենք, որպեսզի տարածքների զարգացման տեմպերն ավելի բարձր լինեն, քան Երևան քաղաղինը», - ընդգծեց ՀՀ վարչապետը: