05/02/2009 13:57
Մեկնարկեց «Բջնի» հանքային ջրեր» ընկերության կրկնակի աճուրդը
Փետրվարի 5-ին, ժամը 13:00-ին մեկնարկել է «Բջնի» հանքային ջրեր» ընկերության գույքի և գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Այդ մասին տեղեկացնում են ԴԱՀԿԱԾ մամուլի ծառայությունից:
Աճուրդն իրականացվում է «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 1 և 2 մասերի համապատասխան` «Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով»:
Կրկնաճուրդի մեկնարկային գին է սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ: Աճուրդը կտևի 10 օր` մինչև փետրվարի 16-ը: