05/02/2009 15:00
«Անտառների մոնիտորինգի հզորացման ծրագիր»-է մաշակվել
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ է գյուղատնտեսության նախարարությունը իրականացնելու է անտառների մոնիտորինգ: Ինչպես տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, դա մի ծրագիր է ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև, որը կոչվում է «Անտառների մոնիթորինգի հզորացման ծրագիր»:
Համաձայն մշակված ծրագրի, ստացված դրամաշնորհի միջոցներով գյուղատնտեսության նախարարությունը անտառների մոնիտորինգ կիրականացնի:
Կառավարության որոշմամբ նաև սահմանվել է, որ ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշմամբ` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: