05/02/2009 11:27
Ռուսաստանը 500 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Հայաստանին
Ռուսաստանը 500 միլիոն դոլարի չափով կայունության վարկ կհատկացնի Հայաստանին, որը մեր երկիրը կարող է ծախսել վերջին ֆինանսական գլոբալ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն (rian.ru): Միաժամանակ նախարարը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել նաև ԱՊՀ այլ երկրներին: Նա ընդգծել է, որ այդ երկրների ցանկում են Բելառուսն ու Ղրղզստանը:
Կուդրինը տեղեկացրել է, որ Բելառուսին կտրամադրվի 2 միլիարդ դոլարի, իսկ Ղրղզստանին` ավելի քան 2 միլիարդ դոլարի վարկ: «Ներկայումս մեզ են դիմում նաև այլ երկրներ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանին էր դիմել կայունության վրակ ստանալու խնդրանքով, հայտնի էր դարձել դեռևս հունվարի 22-ին: