06/02/2009 10:24
Մայքլ Ջեքսոնը մահանում է
Հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնը տառապում է գենետիկ հիվանդությամբ, որը նրան զրկել է տեսողության տոկոսի կեսից: Վեստի.ռու-ն (vesti.ru) հաղորդում է, որ Ջեքսոնին նաև անհրաժեշտ է իրականացնել թոքի տրանսպլանտացիա:
Աստղի հիվանդության մասին լուռերը լրատվամիջոցներ ներթափանցեցին այն բանից հետո, երբ երգչին փողոցում տեսան հաշմանդամի սայլակում գամված: Ըստ այդ տեսարանի վկաների, երգիչն այնքան թույլ էր, որ հազիվ էր խոսում:
Փոփ-աստղի հիվանդության գաղտնիքը, ըստ աղբյուրի, հրապարակել է երգչի կենսագրությունը գրառող` գրող Յան Խալպերինը: «Նրան անհրաժեշտ է թոքի տրանսպլանտացիա իրականացնել: Նա տառապում է թոքի էմֆիզեմայով և խրոնիկ աղեստամոքսային արյունահոսությամբ: Արյունահոսությունը ամենադժվարին խնդիրն է: Դա կարող է սպանել նրան», - բրիտանական SUN ամսագրին տված հարցազրույցում` ասել է Խալպերինը:
Կանադացի գրողը նաև հայտնել է, որ երգիչը «տառապում է ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարությամբ, դժվարությամբ է կարողանում խոսել», իսկ նրա «աջ աչքի տեսողությունը իջել է 95%-ով:
Իր հիսուն տարին բոլորած Ջեքսոնը` երկար ժամանակ չէր հայտնվում իր երկրպագուների տեսադաշտում: Ավելի վաղ Ջեքսոնը դիմակի տակ էր թաքցնում իր դեմքը` բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից ստացած խնդիրների պատճառով:
Համաշխարհային ճանաչում վայելող երգիչը վերջերս ֆինանսական խնդիրներ ուներ` կապված մի շարք բարձրահունչ դատական գործերի հետ, երբ նա մեղադրվում էր մանկապղծության մեջ: Ջեքսոնի պարտքերը հասել են 100 միլիոն ֆունտ ստերլինգի: Ըստ բրիտանական աղբյուրների, երգիչը ստպված է վաճառել իր ռանչոն, որը գտնվում է Կալիֆորնիայում: