06/02/2009 12:59
Բիլ Գեյթսը մոծակներ է բաց թողել մարդկանց վրա
«Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը կրկին հայտնվել է թերթերի առաջին էջերում` այս անգամ այն կապակցությամբ, որ որոշել է կատակել Կալիֆորնիայում հրավիրված կոնֆերանսի մասնակիցների հետ: Այս մասին հաղորդում է «Վեստի» (vesti.ru) հեռուստաընկերությունը:
Գեյթսը` հանդես գալով մալարիայի տարածման դեմ պայքարի մասին զեկույցով, վերջում, հռետորական հարց է տվել. «Ո՞վ է ասել, որ մալարիայով հիվանդանում են միայն աղքատ երկրների բնկիչները»:
Այդ հարցից հետո, նա բացել է մալարիայի վարակը տարածող մոծակներով լի տարրան, որը հատուկ բրել էր իր հետ:
Միջատները միանգամից տարածվել են ամբողջ դահլիճով, իսկ վախեցած մասնակիցները վազել են դեպի ելք:
Հիացած իր իսկ ստեղծած իրավիճակից` Բիլ Գեյթսը բոլորին հանգստացրել է` ասելով, որ միջատները վտանգավոր չեն: