06/02/2009 12:38
Նյու-Յորքի փողոցներից մեկում բոլորին փող են բաժանում
Նյու-Յորք քաղաքի փողոցներից մեկում մի մարդ անցորդներին փող է բաժանում: Ֆրանսիական Լ’Էքսպրեսս-ի (lexpress.fr) հաղորդմամբ, նա անցորդներին տալիս է առնվազն 50 ԱՄՆ դոլար:
Այս «բարեգործը» կրում է մուգ ակնոցներ, և ոչ ոք չգիտի նրա ով լինելը: Թայմ Սկվեր փողոցում նա ինքնաշեն տաղավար է տեղադրել, որի վրա գրված է «Փրկության պատուհան»:
Քաղաքացիները ինքնակամորեն պաշտպանում են դրամ բաժանողի անվտանգությունը` հերթապահելով ինչպես տաղավարի ներսում, այդպես էլ դրսում:
Մարդիկ` չնայած սառնամանիքին, հերթ են կանգնում ավելին քան 5 ժամ, որ ստանան գումարը:
Այս նորությունը կայծակնային արագությամբ տարածվեց ոչ միայն Նյու-Յորքում, այլ նաև քաղաքից դուրս, և «օդից ընկած փող» ստանալու ցանկացողները հետզհետե շատանում են: