07/02/2009 14:31
Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաղթարշավը
Մոսկվայում շարունակվում է շախմատի «Moscow Open» մրցաշարը: 7-րդ տուրի հանդիպմանը Ա խմբում հանդես եկող հայազգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը պարտվել է հոլանդացի Սերգեյ Տիվյակովին: Վահանյանը այս պահին իր ակտիվում ունի 5 միավոր:
Oլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել Իվան Ալդոխինին:
Ութերորդ տուրում Ռաֆայել Վահանյանը կհանդիպի Վիտալի Ցեշովսկու, իսկ Գաբրիել Սարգսյանը` Ռինատ Ժումաբայևի հետ:
Նշենք նաև, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 7 միլիոն ռուբլի՝ ներառյալ մրցանակային տեղերն ու հուշանվերները: