09/02/2009 13:34
Բարսեղյանը և Չիլինգարյանը կտեղափոխվեն «Սալամ Սխարդա»
Ֆուտբոլային հայտնի մրցավար Սուրեն Բարսեղյանը, որն անցած տարի աշխատում էր «Միկա»-ի մարզիկների հետ, օրերս պայմանագիր է ստորագրել Լիբանանի լավագույն ֆուտբոլային թիմերից մեկի` «Սալամ Սխարդա»-ի հետ: Իր հետ միասին, լիբանական այս թիմ կտեղափոխվի նաև «Միկա»-ի ֆուտբոլիստ` Արկադի Չիլինգարյանը:
Նշենք, որ դեռ 90-ականներին Սուրեն Բարսեղյանը բավականին հաջող արդեն աշտել է Լիբանանում: Այնուհետև Բարսեղյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, որտեղ աշխատել է 1998-ից 2000 թ.-նը: Լինելով «Միկկա»-ի գլխավոր մարզիչ` նա մեծ հաջողություն է բերել ֆուտբոլային այս թիմին: «Միկան» ` Բարսեղյանի գլխավոր մարզիչ լինելու օրոք, նվաճել է Հայաստանի ֆուտբոլային գավաթը: