09/02/2009 10:34
Սիլվեստր Ստալոնեն ստիպված ռեստորան է գնել
Սիլվեստր Ստալոնեն ստիպված ռեստորան է գնել, քանի որ նրա կինը` Ջենիֆեր Ֆլավինը, որի հետ Ռեմբոն ապրում է ավելին քան 10 տարի, ճաշ եփել չգիտի: Այդ մասին, ըստ Էքսպրես գազետա (eg.ru) պարբերականի, հարցազրույցներից մեկում խոստովանել է Ստալոնեն:
«Երբ Ջենը վերջին անգամ փորձել էր ճաշ պատրաստել, այն ուտելն անհնարին էր: Շատ երջանիկ եմ, որ նա այլևս նման փորձարկումներ չի անում: Խոհանոցում միայն թեյ է պատրաստում», - ասել է հանրահայտ դերասանը:
Վերջնականապես հիասթափվելով տնային «ուտեսներից»` Ստալոնեն իրավիճակից դուրս գալու ելք է գտել: Նա ձեռք է բերել Լոս Անջելեսում գտնվող «Buca di Beppo» իտալական ռեստորանը և այժմ ըմբոշխնում է այնտեղի խոհարարի համեղ ճաշատեսակները:
Ստալոնեի ռեստորանի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել հունվար ամսին, եկել են իր մոտ ընկերները` Դենի ԴեՎիտոն և Չարլի Շինը: