09/02/2009 10:30
5 000 դոլար` հյուրանոցի աշխատակցուհուն
«Ոչ մի արտառոց բան, որի համար արժեր այդպիսի շռայլ թեյավճար թողնել, ես չեմ արել: Ամեն ինչ սովորականի պես է եղել` հյուրանոցային համար է բարձրացվել հանքային ջուր, մրգեր և հյուրանոցի անձնակազմի կողմից, որպես հատուկ վերաբումնք, միայն եղել են ամեն օր սենյակում թարմ ծաղիկների առկայությունը», - խոստովանել հյուրանոցի աշխատակցուհին: Միգուց է, հենց սա է այնքան դուր եկել հյուրին, որ նա 5 000 դոլար թեյավճար է թողել հյուրանոցային համարը սպասարկող երիտասարդ աղջկան:
Ճերմակափայլ ժպիտով հոլիվուդյան աստղ Թոմ Կրուզը, ըստ Սմի.ռու-ի (smi.ru), նման շռայլություն է իրեն թույլ տվել` Մոսկվայի հյուրանոցներից մեկում: Իսկ հետո նա մեկնել է Ռուսաստանից Մադրիդ` թողնելով իր շռայլությունից և գեղեցկությունից ափշահարված երկրպագուներին:
«Մեր հյուրանոցում շատ աստղեր են իջևանել: Սակայն ոչ մի աստղ նման շռայլ թեյավճար դեռ չէր թողել: Թոմը իհարկե չի լսի, բայց այնուամենայնիվ, մենք նրան մեծ շնորհակալություն ենք հայտնում», - աղբյուրին փոխանցել են հյուրանոցի աշխատակիցները: