10/02/2009 10:57
Բրիթնին կնկարահանվի՞ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմը արդեն սկսում է նկարահվել և էկրաններին կհայտնվի 2010 թվականի ամռանը: Դերասանական կազմը չի փոխվել: Սառա Ջեսսիկա Փարքեր, Կիմ Կատրալլ, Քրիսթին Դևիս և Սինտիա Նիկսոն: Կարելի է ենթադրել, որ նրանցից մի քանիսի հետ կմանան նաև նախկին տղամարդիկ: Սակայն ֆիլմի ստեղծողները իրենց հաշիվ են տալիս, որ միայն վերոնշյալ կանանց հաշվին ֆիմի հաջողությունը դեռ ապահոված չէ և «թարմ արյուն» է պետք:
Եվ դերասանուհի-պրոդյուսեր Սառա Ջեսսիկա Փարքերի մոտ մի խորամանկ գաղափար է հղացել, ըստ Այլովսինեմա-ի (ilovecinema.ru), տեղեկացնում է Slashfilm-ը: «Միտքն այն է, որ պետք է հրավիրել ինչ-որ մեկին Բրիթի Սփիրսի նման, որ նա խաղա իմ զարմուհու կամ ազգականի դերը, որը ժամանում է Նյու-Յորքից և Քերին նրան ամեն ինչ ցույց է տալիս»:
Երբ ողջ աշխարհը նետվեց փրկել իրեն կործանող Բրիթնիին, Սառան նույնպես պատրաստ էր մասնակցել բարեգործական ակցիային, քանի որ տիկին Սփիրսը շատ տեղին կլինի «Սեքսում». նա կիսվելու բաներ ունի գլխավոր հերոսուհու հետ, այնպես որ նա հաջողությամբ կարող է հարստացնել ֆիլմի սյուժեն` սեփական կյանքի ոչ սովորական օրինակներով:
Ի դեպ, Սփիրսը կարող էր հայտնվել 4 ուրախ նյու-յորքցի կանանց շարքում դեռ 2002 թվականին: Այն ժամանակ նրան առաջարկվում էր Սամանտա Ջոնսի զարմուհու դերը: Բրիթնին կխաղար երիտասարդ և միամիտ էակի դեր, որն իրականում հանդիսանում էր իր ազատատենչ Սամանտա մորաքրոջ պատգամների ամենահավատարիմ հետնորդը: Այն ժամանակ բանակցությունները ոչնչի չհանգեցրին, և Բրիթնին գնաց խաղալու «Խաչմերուկներում»:
Այժմ, երբ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի երկարամետրաժ տարբերակի հաջողությունն ակնհայտ է (65 միլիոն դոլարանոց բյուջե ունեցող ֆիմը ամբողջ աշխարհում հավաքեց 415 միլիոն դոլար), իսկ հերոսուհիների իրական տարիքը թույլ է տալիս խաղալ ոչ տատիկների դեր, մնացել է միայն շարքերը ներքաշել Բրիթնի Սփիրսին, հագնել խելագարության հասցնող գայթակղիչ զգեստները և ուղևորվել քաղաք` գրավելու տղամարդկանց սրտերը: