10/02/2009 09:45
Իսրայելը և Համասը երկարատև հրադադար կստորագրեն
Իսրայելը և Գազայում իշխող Համաս շարժումը հաջորդ շաբաթ կարող են երկարատև հրադադարի պայմանագիր կնքել: Այս մասին Ֆրանս Պրեսս գործակալությանը հայտարարել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը:
«Հնարավոր է, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ», - ի նկատի ունենանալով երկարաժամկետ հրադադարը` հայտարարել է Եգիպտոսի նախագահը, Նիկոլա Սարկոզիի հետ գործնական ճաշկերույթից հետո:
Նշենք, որ այս տարվա հունվար ամսին Իսրայելն ավարտել է երեք շաբաթ տևացող ռազմական գործողությունները` ուղղված պաղեստինյան գրոհականների դեմ, և դուրս է բերել իր զորքերը Գազայից: Ներկայումս Իսրայելն ու Համասը` Եգիպտոսի միջնորդությամբ, բանակցություններ են վարում` 18 ամիս ժամկետով հրադադարի հաստատման համար:
Իսրայելական և պաղեստինյան մամուլը գրում է, որ կողմերը մոտ են համակարգված պայմանավորվածություն ձեռք բերելուն, որը թույլ կտար վերացնել Գազայի հատվածի շրջափակումը և իրականացնել իսրայելացի ռազմագերի Գիլադ Շալիթի փոխանակումը: