10/02/2009 09:39
Եգիպտացի հնէաբանները մումիաներ են գտել
Եգիպտոսի հնէաբանները հայտնաբերել են շուրջ 30 մումիա և մեկ սարկաֆագ, որն ավելին քան 4 300 տարեկան է: Այս մասին, Գազետա.ռու-ի (gazeta.ru) հաղորդմամբ, հայտարարել է Եգիպտոսի ղեկավարությունը:
Դամբարանը հայտնաբերվել է Սակկարում գտնվող Ջոսերի բուրգի արևմտյան հատվածի ավազներում:
Ենթադրվում է, որ մումիաները պատկանում են տարբեր դարաշրջանների: Հնէաբանների կարծիքով, դրանք պատկանում են մոտավորապես մեր թվարկությունից առաջ 2 494 և 2 354 թվականներին: