10/02/2009 09:50
Խակերը կոտրել է Կասպերսկու լաբորատորիան
Անհայտ խակերը կոտրել է «Կասպերսկու լաբորատորիա» ամերիկյան կայքը: Տուժած ընկերության ներկայացուցիչները հաստատել են այդ մասին լուռերը:
CNews-ի (cnews.ru) հաղորդմամբ, խակերը ոչ միայն կոտրել է կայքը, այլ նաև մուտք է գործել տվյալների բազա, որտեղ պահվում են ընկերության հաճախորդների գաղտնի տեղեկությունները` անուններ, էլեկտրոնային փոստի հասցեներ, ակտիվացման կոդեր, ինչպես նաև սխալների ցուցակներ, որոնց հետևում են ընկերության մասնագետները: