11/02/2009 16:54
Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը
Հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատշ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 9 սանդղակով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 121-րդ հորիզոնականը: Առաջատարների տասնյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են մայրցամաքի փոխչեմպիոն գերմանացիները, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին:
1. Իսպանիա – 1693 (միավոր)
2. Գերմանիա – 1403
3. Հոլանդիա – 1357
4. Իտալիա – 1318
5. Բրազիլիա – 1248
6. Արգենտինա – 1181
7. Խորվաթիա – 1178
8. Անգլիա - 1136
9. Ռուսաստան – 1119
10. Թուրքիա – 1040
14. Ուկրաինա – 932
48. Լիտվա – 595
53. Բելգիա – 568
59. Բոսնիա և Հերցեգովինա - 535
67. Լատվիա – 492
72. Ուզբեկստան – 476
90. Բելառուս – 395
99. Մոլդովա – 362
108. Վրաստան - 327
121. ՀԱՅԱՍՏԱՆ - 278
122. Էստոնիա – 265
136. Ադրբեջան – 213
140. Ղազախստան - 206
147. Տաջիկստան – 162
155. Թուրքմենստան – 131
159. Ղրզզստան – 112