11/02/2009 13:06
Էդդի Մերֆին ապրուստավճար կվճարի
Հոլլիվուդյան դերասան Էդդի Մերֆիի և նախկին «Spice Girls»-ի երգչուհի Մելանի Բրաունի միջև տեղի ունեցող դատավեճն ավարտվել է: Ըստ Պռավո.ռու-ի (pravo.ru), Մերֆիին հարկադրել են ապրուստավճար վճարել երգչուհուն` դստեր հոգսերը հոգալու նպատակով:
Նշենք, որ Մերֆիի և Բրաունի համատեղ դուստրը` Անգելա Իրիսը 22 ամսեկան է:
Ըստ դատարանի որոշման, Մերֆին պետք է յուրաքանչյուր ամիս կնոջը վճարի 35 հազար, մինչև որ Անգելա Իրիսը կդառանա 18 տարեկան:
47-ամյա Մերֆիի ու 33-ամյա Մելանի Բրաունի դատավեճը, որն անցնում էր Լոս Անջելեսի դատարաններում, տևեց 15 ամիս: Դերասանն ընդունեց իր հայրության փաստը` ԴՆԹ-ի թեստի արդյունքները ստանալուց հետո: