11/02/2009 12:56
Թարգմանչուհին համագործակցել է թմրավաճառների հետ
Մյունհենի դատարանը 3 տարի ազատազրկման է դատապարտել է ՆԱՏՕ-ի թարգմանչուհուն: Պռավո.ռու-ի (pravo.ru) հաղորդմամբ, ազգությամբ գերմանացի թարգմանչուհին աջակցություն է ցուցաբերել ալբանական թմրավաճառներին:
2008 թ.-ի մայիսին թարգմանչուհին համագործակցել էր մյունհենյան ոստիկանության հետ, որը հետապնդում էր Ալբանիայից Բավարիա ժամանած թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբին: Թարգմանչուհու խնդիրն է եղել թարգմանել ալբաներենից գերմաներեն թմրավաճառների գաղտնալսվող հեռախոսազրույցները և SMS հաղորդագրությունները:
Սակայն թարգմանչուհին հանցավոր համաձայնության է եկել հանցախմբի պարագլխի հետ և զգուշացրել վերջինիս` սպասվելիք ձերբակալման մասին:
Ալբանացի թմրավաճառներին` շնորհիվ թարգմանչուհու, հաջողվել է փախուստի դիմել: