12/02/2009 14:58
Դիմա Բիլանը որոշել է ամուսնանալ
Ռուսաստանյան հայտնի երգիչ Դիմա Բիլանը խոստովանել է, որ ամուսնանում է: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի (kp.ru), երգիչը դեռ անցած տարի խոսք էր տվել, որ, եթե հաղթի Եվրատեսիլ 2008-ում` կամուսնանա: Եվ ահա, կարծես, նա մտադիր է կատարել իր խոստումը:
Դիմայի ընտրյալի անունը Լենա է: Նա ֆոտոմոդել է և աշխատում է Փարիզում: Սակայն, Բիլանի հետ ամուսնանալուց հետո, Լենան մտադիր է տեղափոխվել Մոսկվա: Բիլանը խոստովանել է, որ Լենայի հետ նախատեսում են ընդհանուր բիզնես հիմնել:
Ինչ վերաբերում է կայանալիք հարսանեկան հանդիսությանը, երգիչն ասել է, որ չի սիրում բազմամարդ հարսանիքներ և ցանկություն է հայտնել, որ իր հարսանիքը լինի համեստ:
Լենային` իր ապագա կողակցի կարգավիճակում ընտրելը Բիլանը բացատրում է այսպես. «Դա սրտի ընտրություն է: Լենան այն մարդն է, ով կարողացավ ինձ հասկանալ: Իսկ դա շատ կարևոր է: Ես նաև տեսնում եմ նրա մեջ շատ գեղեցիկ կնոջ:
Մտածում եմ նրա մասին ամեն օր ու հասկանում, որ Լենայի հետ ինձ հանգիստ է»:
Եվրատեսիլ 2008-ում հաղթած երգիչը հարցազրույցում նաև խոստովանել է, որ իգական սեռի ուրիշ ներկայացուցիչների հետ հարաբերությունները տևել են ամենաշատը մեկ տարի: