12/02/2009 12:11
Դուման ցանկանում է ԶԼՄ-ներին ազատել ավելացված արժեքի հարկից
Ռուսաստանի Դաշնության Խորհրդարանում, ֆինանսական ճգնաժամի հետ կապված, առաջարկում են վերացնել` պարբերականների և ամսագրերի տպագրության և տարածման համար նախատեսված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը: Այս մասին տեղեկացնում է Գազետա.ռու (gazeta.ru) պարբերականը` հղում կատարելով «Կոմերսանտ»-ին:
Ինչպես թերթին տեղեկացրել է «Եդինայա Ռոսսիյա» կուսակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը, այդ նորմերը պետք է արտացոլվեն «ԶԼՄ-ների տնտեսական անկախության երաշխիքների» օրենքի մեջ, որն այժմ նախապատրաստվում է ՌԴ տեղեկատվական քաղաքականության կոմիտեում:
Ըստ աղբյուրի, ՌԴ Ֆինանսների նախարարությունում նախաձեռնությանը բացասական են վերաբերվում: Իսկ Ռուսաստանի Ժուռնալիստների միությունում դրական են վերաբերում ԱԱՀ-ի վերացմանը, սակայն գտնում են, որ «տնտեսական անկախության երաշխիքներով » կարելի է զբաղվել միայն «ԶԼՄ-ների մասին» օրեքի նոր խմբագրության ընդունումից հետո: