12/02/2009 18:59
Խթանում ենք Հայաստանում մեծածավալ ներդրումները
Հայաստանում մեծածավալ` 300 միլիոն դրամից ավելի, ներդրումներ կատարող բոլոր ընկերությունները կամ նախաձեռնող խմբերը 2009-2010 թվականներին իրենց արտադրության համար անհրաժեշտ ներկրվող տեխնոլոգիաների, սարքավորումների դիմաց սահմանին չեն վճարելու ավելացված արժեքի հարկ: ՀՀ Կառավարության այս որոշման համաձայն` երեք տարով կհետաձգվի նմանօրինակ ընկերությունների ավելացված արժեքի հարկի վճարումը, ինչը նրանց հնարավորություն կատա, սկզբնական շրջանում զերծ մնալով մեծածավալ ծախսերից, կատարել մեծածավալ ներդրումներ:
Այս որոշումն ընդունվեց նախ և առաջ «ՎԿՍ-Արմենի» ընկերության համար: Նշենք, որ ընկերությունը Հայստանում հիմնադրվել է 2007 թ-ի նոյեմբերին և հանդիսանում է գերմանական հայտնի ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում: Մասնաճյուղեր ունենալով Երևանում և Վանաձորում` ընկերությունն արտադրում է բարձրորակ տեքստիլ հագուստ և ունի 700 աշխատող, որի թիվը նախատեսում է հասցնել մինչև 10 հազարի` մասնաճյուղեր բացելով Հայաստանի տարբեր մարզերում:
ՀՀ վարչապետը նշեց, որ նման որոշումները կգրավեն բազմաթիվ ներդրողների, որոնց կարիքը մեր Հանրապետությունը, հատկապես այս ժամանակաշրջանում, այդքան ունի: