12/02/2009 11:15
Սուդանի նախագահը կարող է կանգնել Հաագայի դատարանի առջև
Հաագայի միջազգային քրեական դատարանը թուլտվություն է տվել` կալանքի ենթարկելու Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին: Այս մասին տեղեկացնում է Պրավդա-ն (pravda.ru) ` հղում կատարելով «Նյու-Յորք թայմս» պարբերականին:
Թե ինչու՞մ է մեղադրում ալ-Բաշիրը, հստակեցված չէ: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ կալանավորման թույլտվության մասին տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն ալ-Բաշիրին մեղադրել էր ցեղասպանութուն իրականացնելու, ռազմական հանցագործությունների և մադկության դեմ կտաված հանցագործությունների մեջ: Սուդանի նախագահին ձերբակալելու հրաման Մորենո-Օկամպոն խնդրել է 2008 թվականի հուլիսին:
Ալ-Բաշիրին ներկայացված մեզանդրանքները կապված են սուդանական Դարֆուռ տարածքում ծագած կոնֆլիկտի հետ, որը սրվել է 2003 թվականին: Դարֆուռում բնակվող նեգրական ցեղերը արաբական կառավարությունից պահանջում էին անկախության ընդլայնում, ինչը և հանգեցրեց Սուդանի ռազմական ուժերի բախմանը այդ ցեղերի հետ: Ի պատասխան նեգրական ցեղերի գործողությունների, իշխանությունները ռազմական կամպանիա սկսեցին, ինչի զոհ դարձան ավելի քան 300 հազար մարդ: