13/02/2009 16:02
Հայաստանի կապիտալի շուկան էլեկտրոնային կայքում
Այսօր տեղի ունեցավ Capitalmarket.Banks.am նախագիծի շնորհանդեսը, որը ներկայացնում է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը: «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի հավաստմամբ` Capitalmarket.Banks.am նախագիծի հիմանական նպատակն է` աջակցել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը:
Նշենք, որ նախագծի շրջանակներում «Մեդիամաքս» գործակալությունը համագործակցում է Հայաստանի ֆոնդային բորսայի (NASDAQ OMX ARMENIA) հետ: Այն հասանելի է նաև www. Captalmarket.am հասցեով:
Ա. Թադևոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը ներառում է մի քանի բաժիններ: Բաժիններից մեկում ներկայացված են բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկող ընկերությունները, ինչպես նաև նրանց բաժնետոմսերի և պարտատոմսերի մանրամասն նկարագրությունները: Լրատվական բաժինը բաղկացած է երկու ենթաբաժիններից, որոնցից մեկը պատմում է բորսայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, մյուսում հավաքվում է տեղեկատվություն բոլոր այն ընկերությունների վերաբերյալ, որոնք ցուցակագրված են բորսայում, հետևաբար կարող են հետաքրքրություն առաջացնել ներկրողների համար:
«Այս նախաձեռնությունը շարունակում է ֆինանսական համակարգի և ֆինանսական շուկայի մասին տեղեկատվության ամբողջական ներկայացումով զբաղվել, ինչը մեր կողմից խիստ ողջունելի է և մենք ամեն կերպ աջակցելու ենք», - նախագծի կարևորության վերաբերյալ ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հրաչյա Գաբրիելյանը: