13/02/2009 11:36
Հռոմում ֆինանսական օր է
Իտալիայի մայրաքաղաքում այսօր կհանդիպեն «մեծ ութնյակ»-ի (G8) անդամ-երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի նախագահները:
Նիստի օրակարգի հիմնական հարցերից է` ազգային բանկային համակարգերին աջակցելը, համաշխարհային շուկաների ճկունությունը, համընդհանուր գործածար թափանցիկության բարելավումը և գազի թեման: Այս մասին հաղորդում է Վեստի (vesti.ru) լրատվական ծառայությունը:
Սակայն, նիստի գլխավոր թեման լինելու է համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին դիմակայելու և հաղթահարելու հարցը:
Բացի անդամ-երկրների ֆինանսների նախարարներից և Կենտրոնական բանկերի նախագահներից, քննարկումներին նաև ներկա կլինեն Համաշխարհային առևտրական կազմակերպության, Միջազգային արժույթային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարները, ինչպես նաև Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ներկայացուցիչները: