13/02/2009 13:50
Պետրոսյանը 10 միլիոն դոլար է պահանջում
Նյու-Յորքի դատարանում դատավարություն է ընթանում, որի հայցվորը Եվգենի Պետրոսյանն է: Սեգոդնիա. ռու-ի փոխանցմամբ (segodina.ru), հանրահայտ երգիծաբանը հայց է ներկայացնել ընդդեմ արբանյակային հեռուստատեսության օպերատոր DirecTV Group-ի:
Հայցում Պետրոսյանը ներկայացված է իբրև «ազգային մշակույթի սրբապատկեր»: Երգիծաբանը պահանջում է 10 միլիոն դոլարի հատուցում` իր դիմանկարն օգտագործելու համար:
Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ DirecTV Group-ը 2007 թ.-ի հուլիսին` Նյու-Յորքի ռուսալեզու բնակչության ուշադրությունը հրավիրելու համար, գովազդային թռուցիկներ է տարածել, որտեղ պատկերված է Եվգենի Պետրոսյանը: