13/02/2009 15:04
Վրաստանը Ռուսաստանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ
Վրաստանի երիտասարդ իրավաբանների կազմակերպությունը 49 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գազետա.ռու-ի (gazeta.ru) հաղորդմամբ, հայցերի հիմքում`2008-ի օգոստոսին Հարավային Օսեթիայում տուժած 340 խաղաղ քաղաքացիների ճակատագրի գործերն են:
«Խոսքը վերաբերում է այնպիսի իրավունքների խախտմանը, ինչպիսին են կյանքի, սեփականության, անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների արգելման իրավունքները: Մեր հայցերում ներկայացված են կոնկրետ գործեր», - հայտարարել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների կազմակերպության նախագահ Թամար Խիդաշելին:
Ըստ նրա, մասսայական բնույթ են կրել նաև մարդկանց ապօրինի ձերբակալումն ու նրանց` որպես գերի պահելը:
«Տուժածների մի մասը դարձել է դաժանության և նվաստացուցիչ վերաբերմունքի զոհ: Մասսայական բնույթ է կրել նաև սեփականության ոչնչացումը: Մեծ և Փոքր Լիախվայի բնակիչների մեծամասնության տներն այրվել են», - հավելել է Խիդաշելին: