14/02/2009 11:12
Ռուսաստանից կրկին վարկ են ուզում
Մի շարք երկրներ, որոնց թվում են ոչ միայն ԱՊՀ երկրները, դիմել են Ռուսաստանին` համաշխարահային ճգնաժամը հաղթահարելու համար կայունացման վարկեր տրամադրելու խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովստի (rian.ru) գործակալությունը` հղում կատարելով ՌԴ փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հայտարարությանը:
«Մեր ռեսուրսները սահմանափակ են, և մենք օգնում ենք միայն մեր ամենամտերիմ երկրներին, որոնց այլ երկրներ կարող են ավելի քիչ օգնել: Ռուսասատանը զգում է իր բարձր պատասխանատվությունը ԱՊՀ երկրների` առաջին հերթին ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ-երկրների համար», - ասել է Կուդրինը:
Նա հիշեցրել է , որ Ռուսասատանը և Ղազախստանն արդեն ստեղծել են միասնական բանկ և այժմ հիմնում են հակաճգնաժամային հիմնադրամ:
«Բելառուսին մենք օգնեցինք: Ղրղզստանի հերթն է: Պատրաստ ենք օգնել նաև Հայաստանին», - հայտարարել է փոխվարչապետը:
Բացի այդ, Կուդրինի խոսքերով, քննարկում է Ուկրայինային վարկ տրամադրելու հարցը: «Քանի որ պաշտոնական դիմում մեզ չեն ներկայացրել, մենք դեռ բանակցություններ ենք վարում ոչ թե կառավարության, այլ ֆինանսների նախարարության մակարդակով»,- այս կապակցությամբ ընդգծել է Կուդրինը:
«Կան այլ երկրներ ևս, բայց` քանի դեռ նրանք չեն հայտարարել այդ մասին, ես դա չեմ անի», - տեղեկացրել է Ռուսաստանի փոխվարչապետը` հավելելով, որ այդ երկրներից մի քանիսը ԱՊՀ անդամ-երկրներ չեն, բայց համարվում են Ռուսասատանի հարևանները: