16/02/2009 11:43
Ալեսանդրո Նեստան կարող է ավարտել կարիերան
Իտալական «Միլանի» պաշտպան Ալեսանդրո Նեստան անհանգստանում է իր ապագայի համար:
Ֆուտբոլիստի խոսքերով` ինքը լիովին ապաքինվել էր վնասվածքից և պատրաստ էր խաղադաշտ մտնել, երբ կրկին վնասվածք ստացավ: Առաջացած խնդիրը կարելի է հաղթահարել միայն վիրաբուժական միջամտության շնորհիվ:
Ցավոք, վիրահատությունը կասկածի տակ կարող է դնել մարզական կարիերայի շարունակման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Եվրոսպորտը»: