16/02/2009 12:36
Համբույրների նոր համաշխարհային ռեկորդ է արձանագրվել
Մեխիկոյում Սուրբ Վալենտինի օրը համբույրների նոր համաշխարհային ռեկորդ է արձանագրվել:
Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովստի (rian.ru) գործակալությունը, մայրաքաղաքի գլխավոր հրապարկում միաժամանակ հաբուրվել է 39 հազար 897 մարդ: Այս ռեկորդը 7 հազար 249 մարդով ավելին է` Լոնդոնում ավելի վաղ գրանցված ամենամարդաշատ համբույրների ռեկորդի համեմատությամբ:
Նոր ռեկորդի սահմանումը հաջողվեց միայն երրորդ փորձից հետո, երբ բեմ դուրս եկավ մեքսիկացի հայտնի երգիչ Վիսենտե Ֆեռնանդեսը:
Նրան հաջողվեց իր ելույթի ժամանակ գրավել 10 հազար երկրպագուների ուշադրությունը, որոնց շնորհիվ էլ հաջողվեց գերազանցել անգլիական համբույրի ռեկորդը:
Ակցիան ընթացել է «Սեր առանց բռնության: Համբուրիր ինձ ամուր» կարգախոսների ներքո, որի հիմն է դարձել աշխարհահռչակ «Բեսամե Մուչո» (Besame Mucho) երգը: Երգի հեղինակն է անցյալ դարի մեքսիկացի կոմպոզիտոր Կոնսուելո Վելասկեսը: