16/02/2009 10:31
Ճգնաժամը ստիպում է մտածել առողջության մասին
Պարզվում է, որ աշխարհում տիրող ֆինանսական ճգնաժամը, բացի բացասական կողմերից, այնուամենայնիվ, դրական կողմեր էլ ունի: Ըստ Լայֆ.ռու-ի (life.ru) Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ամեն չորրորդ քաղաքացին մտադիր է տնտեսել իր ֆինանսական միջոցները` վերջ տալով վնասակար սովորույթներին:
Մոսկվայում ծխելը և ոգելից խմիչքներ օգտագործելը մտադիր են կրճատել հարցմանը մասնակցած անձանց 23 %-ը, Սանկտ-Պետերբուրգում` 27%-ը, իսկ Նիժնի Նովգորոդում 39 %-ը:
Միևնույն ժամանակ պարզվել է, որ տնտեսել ծխախոտի հաշվին, այսինքն ավելի առողջ դառնալ, հիմնականում մտադիր են արական սեռի ներկայացուցիչները:
Տղամարդկանց գրեթե 50%-ը սկզբում պատրաստ են հրաժարվել ծխախոտից և ոգելից խմիչքներից, որից հետո միայն կկրճատեն սննդին հատկացվող գումարի չաթը:
Կանայք` ճիշտ հակառակը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատրաստ են սկզբում խնայել հագուստի և կոսմետիկայի վրա ծախսվող միջոցները, այնուհետև սահմանափակել սնունդը և միայն վերջում`կրճատել առողջությանը վնասող ծխախոտի օգտագործումը: