17/02/2009 17:41
Օրենքի կատարմանը հետամուտ է լինում գործարարը
«Հայ աշխատավորի մտավոր սեփականությունը չեն կարողանում պաշտպանել»,- հայտարարեց «Գրանտ Հոլդինգ»-ի նախագահ, գործարար Հրանտ Վարդնայանը:
Նրա բողոքները վերաբերում են ՀՀ Մաքսային օրենսգրքի մի շարք հոդվածների չկատարմանը, ինչը խոչընդոտում է ընկերության որոշ ապրանքների իրացմանը Հայաստանում:
ՀՀ Մաքսային օրենսգրքի համաձայն` Հայաստանում գրանցված մտավոր սեփականության պաշտպանման համար մաքսային մարմինները պետք է օժանադակություն ցուցաբերեն և արգելեն նույն անվանումը կրող նույն ապրանքների ներկրումը Հայաստան:
«Օրենքը կա, սակայն այն չի գործում»,- ընդգծեց Հ. Վարդանյանն ու ասաց, որ այս ուղղությամբ իր ընկերության կողմից քայլեր են ձեռնարկվում: Նա տեղեկացրեց, որ դիմել են համապատասխան մարմիններին և գործը դեռ ընթացքի մեջ է:
«Գրանտ Հոլդինգի» նախագահն ասաց, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու դեպքում դրանց մասին կտեղեկացնի հանրությանը: