17/02/2009 14:38
Սալմա Հայեկը ամուսնացել է
Փարիզում տեղի է ունեցել հոլլիվուդյան հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեկի և ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Պիեր Փինոյի ամուսնության արարողությունը: Ֆրանսիական Լը Ֆիգարոն (lefigaro.fr) հայտնում է, որ հարսանյաց հանդիսությունն անցել է հրավիրվածների նեղ շրջանակում:
Հայեկը և Փինոն ծանոթացել են 2006 թ.-ին Վենետիկում: 2008-ի հուլիսին նրանք հայտարարել էին, որ չեղյալ են հայտարարում իրենց նշանադրությունը: Դա տեղի էր ունեցել իրենց դստեր` Վալենտինա Պալոմայի ծնունդից մեկ տարի անց: Սալման բնակվում էր Լոս Անջելեսում, իսկ Փինոն շարունակում էր մնալ Փարիզում, որտեղ ղեկավարում էր ընտանեկան բիզնեսը:Սակայն շուտով` սեպտեմբերին դերասանուհին կրկին հայտվեց միլիարդատիրոջ կողքին:
Նշենք, որ Ֆրանսուա-Պիեր Փինոն ղեկավարում է Pinault-Printemps-Redoute ֆրանսիական ընկերությունը, որին պատկանում են լայն ճանաչում ունեցող Gucci, Yves Saint Laurent, Balenciaga և այլ ապրանքանշերը: