18/02/2009 10:18
Ֆերրարիի ծննդյան օրն է
1898 թ.-ին այս օրը ծնվել է Էնցո Ֆերրարին: Նրա ստեղծած մեքենաները վարում են աշխարհի ամենահարուստ մարդիկ: Ծնվելով երկաթագործի ընտանիքում` Էնցոն երազել է օպերային երգիչ դառնալ, սակայն դարձել է մեքենաշինական ընկերության սեփականատեր: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է ավտոմեքենաներին:
Իր Scuderia Ferrari ընկերությունը Ֆերրարին հիմնել է 1929 թ.-ին` նաև անձամբ մասնակցելով ավտո-մրցումներին:
Առաջին սպորտային մեքնան նա նախագծել է Ալֆա Ռոմեո (Alfa Romeo) ընկերության համար 1937 թ.-ին: Այդ ժամանակ իր ընկերությունը դեռ պատկանում էր Ալֆա Ռոմեոյին: Սակասյն, 1939 թ.-ին Էնցոյի ընկերությունն առանձնանում է և կոչվում Auto-Avia Costruzioni Ferrari:
Նշենք, որ Ֆերրարի մեքենաները ձեռքի աշխատանք էին և տարբերվում էին մյուս սպորտային մեքենաներից բարձր արագությամբ և չտեսնված գեղեցկությամբ:
Էնցո Ֆերրարիին մահը վրա հասավ, երբ նա 90 տարեկան էր` 1988 թ.-ի օգոստոսի 14-ին: