18/02/2009 11:22
Գործարարներին կներկայացվեն IPO-ի իրականացման հեռանկարները
Փետրվարի 27-ին տեղի է ունենալու «Կապիտալի շուկաները Հայաստանում» համաժողովը, որը կազմակերպում է Գրանթ Թորնթոն Ամիօ աուդիտորական խորհրդատվական ընկերությունը:
Միջոցառմանը կմասնակցեն պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, համաժողովի կազմակերպման համար հիմք են ծառայել Հայաստանի տնտեսության զարգացման գործում կապիտալի շուկաների ազդեցության գիտակցումը և հայ գործարարների շրջանում հանրային գործարքների հանդեպ տարեցտարի ավելացող հետաքրքրությունը:
Համաժողովի շրջանակներում հրավիրված հայաստանյան և օտարերկրյա փորձագետների կողմից գործարարներին կներկայացվեն Առաջնային հանրային առաջարկների (IPO) իրականացման հեռանկարները, կապիտալի շուկաներում առկա գործիքները և ընթացակարգերը, ինչպես նաև Հայաստանում դրանց կիրառման յուրահատկությունները: