18/02/2009 10:00
Ադրբեջանցիները դատվում են Ժիրինովսկու հետ
Մարտի 2-ին Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը կլսի Ռուսաստանում ադրբեջանական համայնքի հայցն ընդդեմ Վլադիմիր Ժիրինովսկու: Ըստ Պրավո.ռու-ի (pravo.ru), ադրբեջանցիներին զայրացրել է Վլադիմիր Վոլֆովիչի «Վերջին արշավը դեպի հարավ» (Последний бросок на юг) գիրքը:
Հայցվորների կարծիքով, Ժիրինովսկու գրքի որոշ նյութեր «վարկաբեկում են ադրբերջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնվարության պատիվը»:
Ադրբեջանական համայնքին զայրացրել է, որ Ժիրինովսկին բնութագրել է ադրբեջանցիներին իբրև պարսկից ցեղեր, որոնք թրքացել են թուրքական կայսրության օրոք: Վլադիմիր Վոլֆովիչն իր գրքում նաև համեմատում է ադրբեջանցիներին ֆաշիստների հետ, որոնք 50 միլիոն մարդ են կոտորել:
Այս կապակցությամբ Ժիրինովսկու փաստաբաններն արդեն հայտարարել են, որ «դատական քաշքշուկը չի նպաստի երկու ժողովուրդների միջև խաղաղությանը և հետագա մերձեցմանը»:
Նշենք, որ հիշյալ գիրքը հրատարակվել է դեռ 1993 թ.-ին: Վերջերս այն վերահրատարակվել է` բարձր առաջարկ ունենալու պատճառով: